Դատախազությանը մերժեցին
00:00, November 25, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ2010 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Լոռու մարզի դատախազի բողոքն ընդդեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճռի:
2010 թ. հոկտեմբերի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Նորիկ Պողոսյանի դատավճիռը` վճռելով նրան ճանաչել անմեղ եւ արդարացնել:
Հիշեցնենք, որ 2009 թ. ապրիլի 9-ից Ն.Պողոսյանի շահերի պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում ներգավված փաստաբաններ Կ.Թումանյանն ու Է.Մարուքյանը: