Դատախազության բողոքը մերժվել է
09:32, December 11, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազ Ա. Պողոսյանի բողոքը:
Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Պողոսյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը՝ վերացնելով Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ 2012 թ. ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ կազմակերպության տարածքում տեղի ունեցած հարձակման գործով:
Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և հիմք կհանդիսանային կայացված որոշումը բեկանելու համար:
Կից ներկայացվում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: