Դատախազության բողոքի քննությունը շարունակվում է
00:00, November 8, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2010 թ. նոյեմբերի 9-ին` ժամը 12:00-ին, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում կկայանա հերթական դատական նիստը՝ Լոռու մարզի դատախազության բողոքն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Լոռու մարզի դատախազության դեմ ներկայացված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը:
Դատարանի որոշմամբ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվեց կայացնել որոշում քննիչի կողմից քաղաքացու բնակարանն առանց դատարանի որոշման խուզարկելու փաստի առթիվ ներկայացված հաղորդման կապակցությամբ եւ որոշման օրինակը տրամադրել հաղորդում ներկայացրած կազմակերպությանը:
Սույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնելու երրորդ անգամ, մինչ այդ երեք որոշում էլ կայացվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: