Դատական իշխանությունը կախված է քաղաքական կոնյունկտուրայից. Արթուր Սաքունց
00:00, May 6, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք«Գիտեինք, որ դատարանները անկախ չեն, սակայն դատարանի երեկվա որոշումը` վերսկսել «Ժամանակ» օրաթերթի դեմ Քոչարյանների հարուցած գործի քննությունը, վկայում է այն մասին, որ դատարանը նաև անկանխատեսելի է»,- կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի գնահատմամբ, դա մեծ պրոբլեմ է, քանի որ դատական գործընթացները պետք է լինեն կանխատեսելի:
Ըստ Սաքունցի` դատարանի որոշումը վկայում է նաև այն մասին, որ քաղաքական գործոններն ազդեցություն ունեն դատական իշխանության վրա:
«Դատարանի որոշումը պայմանավորված է իշխանության դիքորոշման փոփոխությամբ»,- կարծում է Արթուր Սաքունցը: «Ցավով պետք է արձանագրենք, որ դատական իշխանությունը կախված է նույնիսկ քաղաքական կոնյունկտուրայից»,- ասում է Արթուր Սաքունցը: