Դատարանը որոշեց հայցը մերժել
00:00, June 28, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղաշարժի ազատություն | ՈստիկանությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց էր ներկայացրել դատարան` սույն թվականի փետրվարի 15-ին իրավապահների կողմից վրացական պետհամարանիշներով մեքենաների երթն արգելելու վերաբերյալ քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի` քրեական գործ չհարուցելու որոշումը վերացնելու պահանջով:
Այսօր հրապարակվել է դատարանի որոշումը, համաձայն որի հայցը մերժվել է: Հայցվոր կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Ի դեպ, փետրվար ամսին իրավապահների գործողությունների դեմ քրեական գործ չհարուցելու որոշումը վերացնելու հայցով դատարան է դիմել նաեւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Ըստ նրա, նյութերը պատրաստելիս քննիչը համակողմանիորեն չի աշխատել: Օրինակ, բացատրագրեր չկան հենց տուժող հանդիսացող վարորդներից:
Աղբյուրը՝ http://www.tsayg.am/?p=7999
Կից ներկայացվում է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: