Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
12:56, December 10, 2012 | Մամլո հաղորդագրություններ1948 թվականին՝ այս օրը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950 թվականից սկսած դեկտեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր:
Հայաստանի Հանրապետությունում դեռևս մտահոգություն են առաջացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք խնդիրներ՝ կապված կյանքի, արդար դատաքննության, վատ վերաբերմունքից զերծ մնալու, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության, սեփականության, ընտրական և այլ իրավունքների հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս բարձրաձայնել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ: