ԴԻՄՈՒՄ Քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ
18:20, March 22, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Արդար դատաքննության իրավունք | Քաղբանտարկյալներ2014 թ. մարտի 21
ՀՀ Գլխավոր դատախազ
Գևորգ Կոստանյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյանին
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Էլինար Վարդանյանին
ԴԻՄՈՒՄ
Քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումը
դադարեցնելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների արժանապատիվ ապրելու կարևորագույն պայման է այն, որ քաղաքացիներն իրավունք ունենան առանց քաղաքական հաշվեհարդարի սպառնալիքի արտահայտել իրենց ազատ կարծիքը, պայքարել սեփական և այլոց իրավունքների ու ազատությունների համար:
Սակայն ցավոք Հայաստանի Հանրապետությունում ազատ կամարտահայտումը, քաղաքացիական պայքարը դեռևս մնում են պատժելի, իսկ մեզնից ամենաարժանավորները հայտնվում են ճաղերի ետևում:
Հուսով ենք, որ գիտակցելով մարդու իրավունքների և հիմանրար ազատությունների աներկբա պաշտպանության կարևորությունը, Դուք կիսում եք մեր դիրքորոշումը և հետամուտ կլինեք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ
- Վոլոդյա Ավետիսյանի
- Շանթ Հարությունյանի
- Վահե Մկրտչյանի
- Լիպարիտ Պետրոսյանի
- Ալեք Պողոսյանի
- Միսակ Առաքելյանի
- Ալբերտ Մարգարյանի
- Հայկ Հարությունյանի
- Արմեն Հովհաննիսյանի
- Վարդան Վարդանյանի
- Ավետիս Ավետիսյանի
- Սևակ Մնացականյանի
- Անուշավան Գրիգորյանի
- Տիգրան Պետրոսյանի
- Մկրտիչ Հովհաննիսյանի
նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի քննությունը կատարվի պատշաճ կերպով և նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումը շուտափույթ կերպով դադարեցվի:
Ստորագրություններ
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
«Դիլնետ սերվիս» կրթական ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Տրտու» ՀԿ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ