Դուրս գալ այս իրավիճակի՞ց, թե՞ ավելի հարմար է ճահճում բազմանալը
06:25, June 14, 2013 | Նորություններ
Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քննարկմանը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այն տպավորությունն է ստացել, որ Եվրամիությունը մեզ առաջարկ է արել, և հիմա մենք չգիտենք՝ ինչ անել: Նա հարց է բարձրացրել՝ հիմա ուզում եք մնալ, այսպես կոչված, եվրասիական քաղաքակրթությա՞ն շարքում, թե՞ ուզում եք ինտեգրվել եվրոպականի շաքերում: Սա, նրա խոսքերով, միշտ առանցքային խնդիր է եղել Ռուսաստանի և Եվրոպայի համար:
Նա նշեց, որ բոլոր ներկաները Հայաստանի իրավիճակը ողբերգական են գնահատում, ավելին՝ այնպիսի մարտահրավեր, ինչպիսին արտագաղթն է, արդեն իսկ հանդիսանում է ազգային անվտանգության, պետականության համար առաջին վտանգը:
Հիմա, ըստ նրա, պետք է տեսնենք՝ մեր խնդիրների տեսակետից ո՞րն է առաջարկում հնարավորություններ. ՌԴ-ն մեզ համար միշտ առաջարկել է ենթարկվելու մեխանիզմը, ստեղծում է հնարավորություններ՝ ենթարկվել և մտնել իր ռազմական անվտանգությաւն շրջանակի մեջ և սպասարկել: Մինչդեռ, ըստ նրա, Եվրոպական միությունն առաջարկում է խնդիրների լուծման լայն հնարավորություններ, եվրոպական քաղաքակրթությունը խնդիրների լուծման լայն հնարավորություններ է ստեղծել:
«Մեզ համար հոգեբանական խնդիր է. մենք համարձակվում ենք դուրս գալ այս իրավիճակի՞ց, թե՞ ավելի հարմար է ճահճում բազմանալը: Ռուսաստանի ռազմական բազան Հայաստանի անվտանգության խնդիրը չի լուծում, նա լուծում է Ռուսաստանի ազգային անվտանգության խնդիրը:
Ա. Սաքունցը խոսեց ծրագրի կարևոր երաշխիքի մասին. եթե մինչև հիմա Եվրամիությունն առաջարկում էր այնպիսի ծրագրեր, որոնք միայն իշխանությանն էին աջակցում, ապա, ըստ նրա, սա բազմաշերտ է, այս ծրագրում հասարակության բազմաթիվ շերտեր են մասնակցում:
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_politics_191225.html
Քննարկման վերաբերյալ այլ նյութեր՝
http://www.aravot.am/2013/06/13/254408/