Դրամաշնորհային ծրագրերի մշակում և իրականացում
00:00, April 1, 2010 | Մամլո հաղորդագրություններ2010 թ-ի մարտի 19-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվում է ”Դրամաշնորհային ծրագրերի մշակում և իրականացում” երկամսյա դասընթացը:
Դասընթացին մասնակցում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներից:
Դասընթացի նպատակն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համապատասխան ներկայացուցիչներին սովորեցնել դրամաշնորհային ծրագրեր գրելու և իրականացնելու կարողությանը:
Դասընթացը վարում է վերահսկման և գնահատման մասնագետ, սոցիոլոգ Դիանա Տեր-Ստեփանյանը:
Դասընթացի արդյունքում ակնկալվում է, որ կազմակերպության Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու ներկայացուցիչները կկազմեն դրամաշնորհային ծրագրեր և կիրականացնեն համապատասխան քաղաքներում:
Դասընթացն իրականացվում է “ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: