ԵՄ տեղական պատվիրակության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ակտիվիստների դեմ վերջերս կատարված հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ (13/09/2013)
14:12, September 13, 2013 | Այլ, Հայտարարություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Մտքի, խղճի և կրոնի ազատություն, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԱյս հայտարարությունը Եվրոպական միության պատվիրակությունն անում է ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով
ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ:
ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը:
13 սեպտեմբերի, 2013թ.
Աղբյուրը՝ http://eeas.europa.eu/delegations/armenia/press_corner/all_news/news/2013/2013_09_13_hy.htm