Ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց Մատենադարանի մոտ
00:00, July 5, 2008 | Հավաքների և միավորումների ազատությունՀուլիսի 4-ի երեկոյան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը հանրահավաք անցկացրեց Մատենադարանի մոտ: Միջոցառումը արտոնված չէր Երեւանի քաղաքապետարանի կողմից:
Հանրահավաքի ավարտին կազմակերպված երթը Երեւանի կենտրոնական փողոցներով ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ ընդդիմադիրները ծրագրում են անցկացնել շուրջօրյա նստացույց:
Հանրահավաքը, որի մասնակիցները զբաղեցրել էին Մատենադարանի հարթակից մինչեւ Մաշտոցի պողոտան ընկած տարածքը, վարում էր «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
Ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին: Նախօրեին նա ասել էր, թե այսօրվա հանրահավաքում կարող է հայտարարել իշխանությունների հետ երկխոսություն սկսելու մասին` եթե մինչ այդ ազատ արձակվեն հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածները:
Նրա հայտարարությունից հետո կալանավորվածներից որեւէ մեկը ազատ չի արձակվել:
Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը նախատեսում են անցկացնել օգոստոսի 1-ին:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/07/CA264E56-7118-4376-B8AE-84CEE02D394E.ASP