Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում սպանվել է 11 զինծառայող. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
00:00, May 11, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում սպանվել է 11 զինծառայող։
Համաձայն աղբյուրի՝ 7 զինծառայողներ զոհվել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման արդյունքում, 2-ը՝ խաղաղ պայմաններում, 1 զինծառայող ինքնասպանություն է գործել, եւս 1-ը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում։
Նույն ժամանակահատվածում գրանցվել է զինվորականների վիրավորվելու 5 դեպք, որից 4-ը՝ հակառակորդի կողմից։
Բացի այդ, նշված ժամանակահատվածում Զինված ուժերում տեղի է ունեցել ֆիզիկական բռնության եւ ինքնասիրության նվաստացման 3 միջադեպ։
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/58916.html