Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգել 08000 12 11 թեժ հեռախոսագծով
05:03, February 18, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք2013 թ. փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահական ընտրության օրը, ինչպես նաև դրան նախորդող շրջանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակում գործում է 08000 12 11 հեռախոսահամարով թեժ գիծ: Քաղաքացիները հնարավորություն ունեն ահազանգելու ընտրակաշառքների, ընտրախախտումների վերաբերյալ կամ ստանալ իրավական խորհրդատվություն ընտրական իրավունքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2013 թ. հունվարի 1-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է «Քաղաքացիական վերահսկողության իրականացում 2013 թ. նախագահական ընտրությունների նկատմամբ» ծրագիրը Լոռու և Տավուշի մարզերում:
Ծրագրի նպատակն է աջակցել ազատ և արդար ընտրությունների իրականացմանը Լոռու և Տավուշի մարզերում:
Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստանի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: