Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամ կազմակերպությունների հայտարարությունը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ
08:03, December 17, 2013 | Այլ, Հայտարարություններ | Հավաքների և միավորումների ազատություն, Սոցիալական իրավունքներԲեռլին, Դեկտեմբեր12,2013
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ) մտահոգությամբ նշում է, որ մի շարք երկրներում, որտեղ գործում են Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամ կազմակերպությունները, հետընթաց է նկատվում ոչ միայն ազատ և ժողովրդավար ընտրությունների բնագավառում, այլ նաև` կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ տեղի է ունենում հետապնդումներ իրենց քաղաքացիական և իրավապաշտպան գործունեության համար:
Համաձայն դիտորդական առաքելություն իրականացրած ազգային և միջազգային կազմակերպությունների զեկույցների` Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որոնք տեղի է ունեցել 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին, դրսևորվել են քաղաքացիների ընտրական իրավունքների կոպիտ խախտումներով և Ադրբեջանի քաղաքացիների կամքի արտահայտման զանգվածային մանիպուլյացիաներով:
Պաշտոնապես հայտարարված ընտրական արդյունքները ոչ մի կերպ չեն արտացոլում իրական քվեարկության արդյունքները: Այսպիսով, Ադրբեջանում ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
Առանձնակի մտահոգության տեղիք են տալիս Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին հաջորդած անկախ դիտորդական կազմակերպությունների նկատմամբ ճնշումները:
Պլատֆորմը իր բողոքն է արտահայտում Պլատֆորմի համակարգող խորհրդի անդամ Ադրբեջանի` Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի (EMDS) նախագահ Անար Մամմադլիի և կազմակերպության մյուս անդամների նկատմամբ անհեթեթ և ապօրինի քրեական հետապնդման դեմ, ում դեմ 2013թ. հոկտեմբերի 31-ին իրականացվել է հետաքննություն միջազգային դոնոր կազմակերպություններից իրենց գործունեության նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի գործընկեր հանդիսացող Կամավորների Հանրային Միության Միջազգային Համագործակցություն (ICV) կազմակերպությունը նույնպես ենթարկվել է հետապնդումների:
Կազմակերպության անդամների բնակարաններում իրականացվել են խուզարկություննեը, իսկ ակտիվիստները Ադրբեջանի գլխավոր դատախազության հրամանով ենթարկվել են հարցաքննության: Կազմակերպության ղեկավար Անար Մամմադլին, և չորս այլ քաղաքացիական ակտիվիստների արգելվել է լքել Ադրբեջանի տարածքը: Մենք Ադրբեջանի իշխանությունների նման գործողությունները համարում ենք Ադրբեջանի հանրահայտ կազմակերպության դեմ ուղղված վրեժխնդրության քայլ`Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքների գնահատման իր անկախ, ազնիվ և սկզբունքային դիրքորոշման դիմաց:
Պլատֆորմը նաև իր բողոքն է արտահայտում «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկու անօրինական դատապարտման վերաբերյալ, ով 2011թ.-ի օգոստոսից ի վեր գտնվում է անազատության մեջ իր ղեկավարած կազմակերպության իրավապաշտպան գործունեության համար, որն իրականացվել է միջազգային դոնոր կազմակերպություններից ստացած ֆինանսական աջակցույթան շնորհիվ: Ալես Բելյացկին հռչակվել է խղճի բանտարկյալ և բոլոր ժողովրդավարական կառույցներն ու միջազգային իրավապաշտպան հանրությունը պահանջել են նրա անվերապահ ազատ արձակումը:
Հավասար մտահոգության տեղիք է տալիս Գոլոս ասոցիացիայի (Ռուսաստան) քրեական հետապնդման փաստը, որի նկատմամբ կիրառվել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալներ» օրենքի ներքո գործող գործիք, ինչի արդյունքում կազմակերպության գործունեությունը դադարեցվել է և ֆինանսական պատժամիջոցներ են կիրառվել կազմակերպության ու նրա ղեկավար Լիլիա Շիբանովայի նկատմամբ:
Պլատֆորմը նշում է, որ «օտարերկրյա գործակալներ»-ի մասին օրենսդրությունը, որ կիրառվում է Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների դեմ, չի համապատասխանում միջազգային չափանիշներին, և ուղղված է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետապնդմանը:
Մենք ասոցիացիայի հետապնդումը ուղղակիորեն կապում ենք Ռուսաստանում ընտրությունների անկախ դիտարկման ընթացքում կազմակերպության գործունեության հետ, հատկապես Ռուսաստանում 2011 և 2012 թ.-ի ընտրությունների ընթացքում զանգվածային կեղծիքների վերաբերյալ ապացույցների տարածման հետ:
Ավելին, նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները կարող են ընդունվել մի շարք այլ երկրներում, որոնք մշակում են իրենց օրենսդրությունը Ռուսաստանում հալածանքների իրավական հիմնավորման փորձի վրա:
Պլատֆորմը դատապարտում է Ուկրաինայի իրավապահ մարմինների գործողությունները` ուղղված Ուկրաինայում խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցների, ինտերնետային տեղեկատվական ռեսուրսների, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների:
Անընդունելի է իշխանությունների կողմից ցանկացած գործողություն, որն ուղղված է խաղաղ հավաքների ազատության իրավունքին, խոսքի ազատության և տեղեկատվության տարածման սահմանափակմանը:
Մենք Ուկրաինայի իշխանություններին կոչ ենք անում ապահովել խաղաղ հավաքների մասնակից բոլոր քաղաքացիների իրավունքի և խոսքի ազատության պահպանումը, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են խաղաղ բողոք ակցիաների ընթացքում:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը պահանջում է անմիջապես վերջ դնել Ադրբեջանի, Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետապնդումներին, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և թույլ տալ նրանց լիարժեք վերականգնումը:
Պլատֆորմը նաև կոչ է անում վերացնել օրենսդրությունը, որն ուղղված է հասարակական միավորումների խտրականությանն ու քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհին խոչընդոտների ստեղծմանը:
Պլատֆորմը կոչ է անում ժողովրդավար կառավարություններին իրենց շփումներում վերոնշյալ երկրների կառավարությունների հետ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, առաջնորդվել մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքով և ժողովրդավարական արժեքների գերակայությամբ:
Մենք խրախուսում ենք շարունակել ցանկացած տեսակի ճնշում այն երկրների նկատմամբ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, ինչպես նաև պահանջում ենք զերծ մնալ քաղաքացիական հասարակության դեմ գործադրվող բռնաճնշումներից և քաղաքացիական իրավունքների սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողություններից:
Բացի այդ, Պլատֆորմը կոչ է անում ժողովրդավար երկրներին մեծացնել քաղաքացիական հասարակության աջակցությունը այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները` անկախ այդ երկրների վարչակարգերի հետ ունեցած իրենց տնտեսական ու քաղաքական շփումներից: