Ինչպե՞ս կարող են մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին
00:00, September 7, 2006 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՍեպտեմբերի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ աշխատանքային քննարկում՝ տնակային ավանի բնակիչների, Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը նվիրված էր համայնքի ենթակայության քանդված և թալանված բնակարնների բաշխմանն ու այդ գործընթացում տնակային ավանի բնակիչների մասնակցության հնարավորոթյուններին:
2006 թ հուլիսի 21-ի Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ քանդված և թալանված բնակարանները անհատույց հանձնվելու են այն քաղաքացիներին, ովքեր կամովին պատրաստ են դրանք բարեկարգել:
Ավագանու անդամ Կարեն Ադամյանի համոզմամբ՝ տնակային ավանի բնակիչների համար սա բնակարան ձեռք բերելու ռեալ հնարավորություն է:
Այդ բնակարանների բաշխման գործընթացում, նրա կարծիքով, տնակային ավանի բնակիչները հնարավորություն ունեն մասնակցելու.
*բնակարանների բաշխման կանոնակարգի մշակմամբ
*այդ կանոնակարգին համապատասխան բնակարանների բաշխմանն անմիջական ներգրավվմամբ
Կարեն Ադամյանը տնակային ավանի բնակիչների հաջողության առաջնային նախապայման է համարում նրանց համախմբվածությունը:
Ներկայումս Վանաձորի քաղաքապետարանի կողմից քանդված բնակարանների բաշխման կանոնակարգը մշակման ընթացքի մեջ է: Մինչ այժմ տնակային ավանի բնակիչները հնարավորություն չեն ունեցել մասնակցել այդ կանոնակարգի մշակմանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ:
Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը առաջարկում է քաղաքապետարանի կողմից մշակված կանոնակաարգը չհաստատել, պահանջել ընդհանուր քննարկում:
Տնակային ավանի բնակիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցել այդ կանոնակարգի մշակմանը:
Նրանք համաձայնեցին մինչև սեպտեմբերի 16-ը՝ ավագանու հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ մշակել բնակարանների բաշխման իրենց կանոնակարգը:
Տնակային ավանի բնակիչները ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների հետ կմասնակցեն ավագանու նիստին, որտեղ էլ գրավոր կներկայացվի բնակարանների բաշխման նրանց կողմից մշակված կանոնակարգը: