Իրականացվում է «Զորակոչիկների եւ զինծառայողների իրազեկումը եւ նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագիրը
07:13, June 15, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2013 թվականի ապրիլից Եվրոպայի անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ֆինանսական աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվում է «Զորակոչիկների եւ զինծառայողների իրազեկումը եւ նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի զորակոչիկներին եւ ապագա զինծառայողների իրազեկել զորակոչի եւ զինծառայության ընթացքում իրենց իրավունքների վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում զորակոչիկների համար հունիս ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել սեմինար-դասընթացներ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքներում:
Դասընթացների ժամանակացույցը՝
Վանաձորում՝ հունիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Նժդեհի 14 հասցեում /Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն, 2-րդ հարկ/
Սպիտակում`հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, Թորոսյան 9 հասցեում («Ուկրաինա» սրճարան),
Ստեփանավանում`հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ին,
Ալավերդիում՝ հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Ֆլորա» ռեստորանում:
Մանրամասների և մասնակցության համար կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, ծրագրի համակարգող Արմինե Սադիկյանին՝ 0322 42268 հեռախոսահամարով կամ այցելել գրասենյակ՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 հասցեով: