ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՆԱԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
00:00, May 16, 2008 | Հայտարարություններ2008թ. ապրիլի 1-ից անվճար իրավաբանական խորհրդատվության կենտրոններ են գործում նաև Լոռու մարզի Ալավերդի, Սպիտակ, Տաշիր և Ստեփանավան քաղաքներում:
Այսուհետ Լոռու մարզի բնակիչները ստիպված չեն լինի անվճար իրավաբանական խորհրդատվության համար հասնել Վանաձոր: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում հիմնվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղական ներկայացուցչություններ:
Տեղերում քաղաքացիների ընդունելությունը և քաղաքացիների խնդիրների գրանցումն իրականացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կամավորները: Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ համապատասխան իրավական խորհրդատվությունը տեղերում տրամադրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը ամիսը 2 անգամ այցելում է յուրաքանչյուր քաղաք և տեղերում կազմակերպում իրավախորհրդատվություն:
2008թ. ապրիլին Ալավերդի և Ստեփանավան քաղաքների ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղական կենտրոններ դիմել են 15-ական քաղաքացի, իսկ Տաշիր և Սպիտակ քաղաքներում՝ 2-ական:
Իրավախորհրդատվությունն իրականացվում է հետևյալ ժամանակացույցով:
Տաշիրում՝
• 2008թ. ապրիլի 1-ից ամսվա կենտ օրերին /ապրիլի 1, 3 և այլն/, բացի կիրակի օրվանից՝ ժամը 11:00-17:00-ն,
Սպիտակում՝
• 2008թ. ապրիլի 1-ից ամսվա կենտ օրերին /ապրիլի 1, 3, 5, 7, 9 և այլն/՝ ժամը 16:00-18:00-ն,
Ստեփանավանում՝
• 2008թ. ապրիլի 1-ից ամեն օր, բացի շաբաթ, կիրակի օրերից՝ ժամը 11:00-16:00-ն,
Ալավերդիում՝
• 2008թ. ապրիլի 1-ից ամեն օր, բացի շաբաթ, կիրակի օրերից՝ ժամը 11:00-17:00-ն: