Իրավական «беспредел»-ը հասել է իր գագաթնակետին. Արթուր Սաքունց
06:01, December 20, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԱյս քայլով Սահմանադրական դատարանը ցույց է տալիս, որ նախագահի ինստիտուտի կցորդն է: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցըˋ անդրադառնալով այսօր ՍԴ-ի կողմից Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գազային երեք համաձայնագրերը սահմանադրական ճանաչելուն:
«Բոլոր միջազգային պայմանագրերը եւ համաձայնագրերը պետք է ներկայացվեն ԱԺ-ում քննարկման եւ հաստատման: Սահմանադրական դատարանը, նշանակում է, կանխորոշել կամ փոխարինել է օրենսդիր մարմնին: Այսինքն սահմանադրական մարմինը թույլ չի տվել, որ օրենսդիր մարմինը իրականացնի իր լիազորությունները եւ խախտվել են պատգամավորների իրավունքները»,- ասում է Սաքունցը:
Նրա խոսքով, պատգամավորները պետք է դիմեն Սահմանադրական դատարանˋ իրենց իրավունքները պաշտպանելու համար:
«Այսինքն այսօր իրավական беспредел-ը հասել է իր գագաթնակետին: Համաձայնագրերի ճանաչումը ՍԴ-ի կողմից օրենքից դուրս է, քանի որ սրանով ինքը խախտում է երկրի Սահմանադրության նորմերը: ՍԴ-ն ՀՀ-ում մասնակից է սահմանադրական կարգի կազմալուծմանը»,- ասում է Սաքունցը:
Աղբյուրը՝ http://araratnews.am/իրավական-беспредел-ը-հասել-է-իր-գագա