Իրավական բաժնի համակարգողի օգնականի թափուր աշխատատեղի համար հայտարարություն
12:32, April 8, 2013 | ՀայտարարություններԿազմակերպության իրավական բաժնի աշխատանքների արդյունավետ ապահովման աջակցություն:
Հիմնական պարտականությունները
- Կազմակերպության կողմից ուղարկվող և ստացված գրությունների մուտքագրում
- Ուղարկված գրությունների (տեղեկատվության հարցումների, դիմումների, հայցադիմումների և այլն) ժամանակացույցի պահպանում, իրազեկում
- Յուրաքանչյուր տարվա վերջում ուղարկված գրությունների և դրանց պատասխանների վիճակագրության կազմում
- Կազմակերպության փաստաթղթերի սկան, պատճենահանում
- Իրավական բաժնի տվյալների բազայի պարբերական թարմացում (կոնտակտային տվյալների ճշտում)
- Ամենօրյա ԶԼՄ մոնիթորինգ տարբեր ոլորտներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ
- ԶԼՄ մոնիթորինգի արդյունքների ամփոփում
- Ադմինիստրատիվ աշխատանքների իրականացման աջակցություն (պահանջագրերի կազմում և այլն)
- Արագ արձագանքում
- Օժանդակություն կազմակերպության գործունեության իրականացման ընթացքում
- Կազմակերպության գրադարանի կարգավորում
- Հեռախոսազանգերի ընդունում, վերահասցեագրում
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունն առավելություն է
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, MS Excel, MS power point, e-mail)
- Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
- Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
- Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ
- Աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
Մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնել փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) hcav@hcav.am էլ. փոստի հասցեով մինչեւ 2013 թ-ի ապրիլի 18-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, ժամը 9:30-18:30: