Իրավական օգնականի թափուր աշխատատեղի համար հայտարարություն
05:37, April 17, 2013 | ՀայտարարություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ իրավական օգնականի թափուր հաստիքի համար:
Աշխատանքային պարտականություն
- Կատարել Ազգային Ժողովի և ՀՀ Կառավարության նիստերի օրակարգերի մշտադիտարկում, հետևել անհրաժեշտ ոլորտներում օրենսդրական փոփոխություններին
- Պատրաստել հարցումներ, դիմումներ, տեղեկանքեր, այլ իրավական փաստաթղթեր
- Կատարել օրենսդրական վերլուծություններ,
- Կատարել բաժնի համակարգողի կողմից տրված այլ հանձնարարություններ
Անհրաժեշտ որակավորում
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (ցանկալի է)
- Վերլուծական հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
- Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժեվորում
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
- Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
- Պատրաստակամություն պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:
Ցանկացողներին խնդրում ենք ինքնակենսագրական (Resume) և հետաքրքրվածության նամակ (Motivation letter) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով achilingaryan@hcav.am, կամ անձամբ ներկայացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ` ք. Վանաձոր, Տ. Մեծի 59 հասցեով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ` 2013 թ. ապրիլի 25: