Լրագրողին պահում են ոստիկանական բաժանմունքում
13:29, September 9, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունք | ՈստիկանությունՔիչ առաջ Lurer.com-ի թղթակիցը հայտնեց, որ Գյումրի քաղաքի 34/65 և 34/63 ընտրատեղամասերում «Ասպարեզ» ակումբի լրագրող Կարեն Հարությունյանին են մոտեցել մի քանի երիտասարդներ և պահանջել դադարեցնել տեղամասերում կուտակումների նկարահանումը՝ հակառակ դեպքում սպառնացել են, որ «գլուխը կջարդեն»։ Այնուհետև Կարեն Հարությունյանը մոտենում է ոստիկանին և հայտնում սպառնալիքների մասին, ինչից հետո ոստիկանը մոտենում և զրուցում է լրագրողին սպառնացող անձնանց հետ։
Ոստիկանը Կարեն Հարությունյանին հրավիրում է մոտական ոստիկանական բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու համար։ Լրագրողը շուրջ 2 ժամ պահվում է ոստիկանական բաժանմունքում, այն պատճառաբանությամբ թե իբր քննիչը տեղում չէ։
Այս պահի դրությամբ էլ Կարեն Հարությունյանը գտնվում է բաժանմունքում, և ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ վարքագծի արդյունքում խոչընդոտվում է նրա լրագրողական գործունեությունը։
Այսպիսով իրական հանցագործների փոխարեն ոստիկանության բաժանմունքում է գտնվում լրագրողը։
Աղբյուրը` http://lurer.com/?p=40008&l=am