Կարևորը հակասությունները չեն, ոչ էլ ինձ «օգտագործելու» փաստը. Սաքունց
14:14, July 31, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀուլիսի 19-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլեկտրոնային փոստով անանուն նամակ էր ստացել, որտեղ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին` 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովը մեղադրվում է մի շարք անօրինությունների մեջ:
«….զբաղվում ա մենակ կադրային հարցերով, տեղավորելով պաշտոնների իրա «ախպերների» 12 ախպեր թայֆից, արդեն փոխել ա մի քանի հատ հրամանատարի նշանակելով իրա հնգերների «կյաժ» մականունով դուցի հրամանատարի, Նոյեմբերյանի հրամանատարի, Մեհրաբի, ով իրանցից չի սաղից ազատվում են, սաղ բանակի կորպուսներոմ արդեն իրանցից հրամանատարներ կան, 1 կորպուս Գորիսի և Կապանի կամանդիրները, 2 կորպուս Վարդենիս և Քելբաջարի, 4 Վայքի և Մեղրիի հրամանատարներ, մի քանի հրամանատար Ղարաբաղում, հիմա տենց ասացվածք կա բանակում եթե պաշտոն ես ուզում պտի 12 ախպերներից լինես, երևի էտ ամեն ինչը անում ա իրա պապայի օգնությամբ: Կորպուսում ստեղծել ա շատ լարված վիճակ, քրֆում ա բոլորին անպատվում ա, գործից ոչ մի բան չի հասկանում, մենակ հավայի ղժժում ա»,- նշված էր նամակում:
Սրանից հետո իրավապաշտպանը ստանում է երկրորդ անանուն նամակը, որտեղ գովաբանվում է Գրիշա Խաչատուրովը և փոխարենը բանակում ծեծ ու ջարդ կազմակերպելու մեջ մեղադրվում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի որդին` Թաթուլ Գրիգորյանը: Մեջբերում եմ.« ՀՀԿ-ական ազգային ժողովի պատգամավորի տղա ա, ամեն ամսվա վերջ զինվորներից հավաքում ա իրանց հասանելիք 3400 դրամը, հոգեպես ճնշում ա, ինքը ամենակարողն ա, կարող ա խմած մտնի ու աթոռով խփի մեկի գլխին, մի անգամ գիշերվա 3-ին նույնիսկ զինվորներից մեկին կառավաթով հանել ա դուրսն ա դրել, մի խոսքով ահավոր վիճակ ա ու ոչ մեկ ոչինչ չի կարա անի, դե վերադաս հրամանատարությունը բնականաբար տեղյակ չի, իսկ վաշտի և դասակի հրամանատարները անկարող են, վախենում են իրանից, ըտեղ մարդ կգժվի մինչև վերջացնի ծառայությունը: Զորամասի շտաբի պետը գեներել-գնդապետ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ որդին ա, Գրիշա Խաչատուրովը, ինքը խիստ հրամանատար ա, ու որ էտ մասին իմանա միջոցներ կձեռնարկի, բայց ոչ մեկ հնարավորություն ու ռիսկ չի անի իրան ասի, բայց ահավոր վիճակը ոնց կարելի ա ըտեղ ծառայել, էտ լարված վիճակում, վախի մեջ, ախր պոստերում ըտքան դեպք ա կատարվում, իսկ էտ հանգիստ զորամասում հլը ինչ ա կատարվում, ու նախարարությունում տեղյակ չեն որ հայկական բանակում նման բան ա կատարվում…»:
HayNews.am-ի հարցին, թե այս հակասություններն ինչով կբացատրեք և որքանով եք վստահ, որ գրողը պարապ մեկը չէ` հեռու բանակից կամ ձեր միջոցով ինչ-որ «մեսիջներ» է ուղարկում, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նկատեց.«Ուզում եք ասել, ինձ «օգտագործո՞ ւմ» են, բայց այստեղ դա չի կարևորը , և ոչ էլ ձեր ասած հակասությունները, կարևորն այստեղ այն է, որ այն, ինչի մասին խոսվում է գոյություն ունի, իսկ անանուն է, որովհետև մարդիկ վախենում են: Երկու տարի առաջ գեներալ Միքայել Գրիգորյանն անուններով նման մի նամակ էր գրել, որն ընկել էր իմ ձեռքը, ինձ կանչեցին, բայց իրանց ոչ թե բանակում տիրող իրավիճակն էր հուզում, այլ, թե ոնց է դա իմ ձեռքն ընկել: Լավ ա էդ մարդու հետ բան չեղավ»:
Աղբյուրը՝ http://www.haynews.am/hy/1343741195