Կհրապարակվի «Մարտիկ» հիմնադրամի գործով վճիռը
00:00, November 8, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ վարչական դատարանում դատավոր Ռ. Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության գործի դատաքննությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում է տրամադրել «Մարտիկ» հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվությունների օրինակները, որոնք տարածվել են լրատվության միջոցներով: Տեղեկացնենք, որ «Մարտիկ» հիմնադրամի հիմնադիրներ են հանդիսանում Սերժ Սարգսյանը, Արթուր Աղաբեկյանը, Միշա Մելքոնյանը, Սեդրակ Սեդրակյանը, Արշեն Սանոսյանը:
Համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի` հիմնադրամները հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով մամուլում հրապարակված հաշվետվության օրինակը:
Հերթական անգամ դատական նիստին չէր ներկայացել Արդարադատության նախարարության ներկայացուցիչն: Որոշվեց դատական նիստը շարունակել պատասխանողի բացակայությամբ:
Դատական նիստի ընթացքում լրացուցիչ պարզաբանումներ են տրվել կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի և պահանջվող տեղեկատվության վերաբերյալ:
Դատարանը վճիռը կհրապարակի նոյեմբերի 23-ին` ժամը 14:53-ին: