Կնոջ կերպարը, որն իր վրա է վերցրել մերկացնողի անզիջում դերը
00:00, November 4, 2006 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՌուսաստանում սպանել ազատությունը, խիղճն ու ճշմարտությունը դարձել է սովորական երևույթ: Այսօր ողջ աշխարհը սգում է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի ողբերգական մահվան պատճառով:
Մենք կարող ենք բնդել, որ մեր կողքին ապրել ու աշխատել է Ժաննա Դ-Արկը. մենք գիտեինք նրա մասին, ճանաչում էինք «Նովայա գազետա» թերթի հոդվածներով, նրա կատարած գործերով, նրա նվիրվածությամբ մարդկանց ու նրանց ծառայելու գաղափարով, նրա քաջությամբ:
Նա միշտ հայտնվում էր այնտեղ, որտեղ նրա կարիքը զգում էին, նա կատարում էր իր ներքին պարտքը՝ փրկել, պաշտպանել վտանգի մեջ հայտնվածներին, անել նրանց համար անհնարինը, պահպանել նրանց մեջ արդարության նկատմամբ հավատը: Եվ արդարությունը հաճախ երևում էր նրանց հենց իր արտաքինով: Այն ինչ նա արել է Չեչնիայի ժողովրդի համար, չի արել ոչ ոք: Բազմաթիվ հրաշալի մարդիկ, լրագրողներ ու ոչ լրագրողներ, եղել են այնտեղ, գրել են այն ամենի մասին ինչ տեսել են, ազդարարել են, փորձելով չնայած պաշտոնական ստին ու քարոզչությանը թույլ չտալ աշխարհին մոռանալ Ռուսաստանի համար խայտառակ այս պատերազմը, որտեղ խառնվել են անհավատալի դաժանությունն ու ցինիզմը, որտեղ արդեն տաս տարուց ավել ոչնչացնում են մարդկանց էթնիկական պատկանելիության պատճառով:
Անգլիացի դերասանուհի Վանեսսա Ռեդգռեյվը, ֆրանսիացի փիլիսոփա Անդրե Գլյուկսմանը, դիսիդենտ և նախագահ Վացլավ Գավելը, սովետական համակարգի անգերազանցելի քննադատ Զբիգնև Բժեզինսկին, գեներալ Պուսլան Աուշևը, իրավապաշտպան Սերգեյ Կովալևը, զինվորական լրագրող, մայոր Վեչեսլավ Իզմայլովը, «Մեմորիալ» միությունը, Amnesty International-ը, Human Rignts Watch-ը և շատ ուրիշներ փորձում էին իրենց ուժերի չափով պաշտպանել Չեչնիայի բնակիչներին, ինչպես նաև այդ դժոխային մսաղացում իրենց «զինվորական կնքումն» ստացած ռուս զինվորականներին:
Ռուսական իշխանությունները և զինվորականությունը Չեչնիան դարձրել են աչքերից թաքնված մի «գոտի»: Եվ միայն Աննա Պոլիտկովսկայան, որը երբեք չէր լքում իր դիրքերը, չնայած բոլոր արգելքներին ու սպառնալիքներին, նորից ու նորից մեկնում էր Չեչնիա, երբ այնտեղ արդեն ոչ ոք չէր գնում: Նա ապրում էր իր վրա ուղղված ատրճանակի սպառնալիքի տակ, քանի որ գնում էր պետական մեքենայի, գերագույն իշխանությունների, հանրապետականների մանրախնդիր հետաքրքրությունների ու անչափելի ախորժակի, այդ պատերազմում դուրս հորդած ցածր բնազդների, զարգացող ֆաշիզմի դեմ:
Նա կատարել է իր ընտրությունը գիտակցված ու համոզված: Աստիճանաբար շրջանը նեղանում էր և Աննան աշխատում էր բոլորի փոխարեն, քանի որ իրեն հավատացող մարդկանց թողնել վտանգի մեջ նա չէր կարող:
Ռուսաստանի հասարակության արձագանքը, միջազգային ռեզոնանսը Աննա Պոլիտկովսկայայի մահվան հետ կապված ընդգծեցին, թե ինչքան կարևոր էր նրա դերը Ռուսաստանում և աշխարհում…
Մենք խոնարհվում ենք Աննա Պոլիտկովսկայայի հիշատակի առջև:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայաստանի կոմիտե
«Ժողովրդավարության դպրոց»
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Անահիտ Բայանդուր, հասարակական գործիչ, Օլոֆ Պալմե մրցանակաբաշխության դափնեկիր
Ստեփան Դանիելյան, վերլուծաբան
Նատալյա Մարտիրոսյան, հասարակական գործիչ
Հովսեփ Խուրշուդյան, քաղաքագետ
Ստեփան Սաֆարյան, քաղաքագետ
Արծրուն Պեպանյան, հեռուստամեկնաբան
Երվանդ Բոզոյան, քաղաքագետ
Արթուր Սաքունց, իրավապաշտպան
Միքայել Հայրապետյան, հասարակական գործիչ
Աննա Ժամակոչյան, սոցիոլոգ
Էվելինա Գյուլխադարյան, սոցիոլոգ
Խաչատուր Բեզիրջյան, մասնագետ, կոնֆլիկտաբան
Մարինա Ղազարյանց, փախստականների հարցերով ծրագրերի համակարգող, բուսաբան
Արմինե Օհանյան, լրագրող
Գայանե Մարկոսյան, Պետհամալսարանի լրագրողության ամբիոնի դոցենտ
Գոհար Գրիգորյան, ուսուցիչ
Ռուբեն Վարդանյան, արևելագետ
Էլեն Մելիքսեթյան, վերլուծաբան
Գեորգի Վանցյան, հասարակական գործիչ
Հայաստան
Հոկտեմբեր 2006թ.