Կրոնական կազմակերպությունները որոշեցին համագործակցել
00:00, August 12, 2006 | Մտքի, խղճի և կրոնի ազատությունԻ՞նչն է խանգարում նույն Աստծուն հավատացող կրոնական կազմակերպություններին համագործակցել միմյանց հետ: Որո՞նք են այն գործոնները , որոնք խոչընդոտում են հանդուրժել միմյանց ու համատեղ ջանքերով ներգրավվել հասարակական գործընթացներում :
Միմյանց հանդուրժելու , համագործակցության հետ կապված խնդիրները քննարկվեցին օգոստոսի 10-11-ը Վանաձորում կայացած համաժողովում: Կազմակերպիչը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն էր, որը Նիդերլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ հնարավորություն ուն եցավ ուսումնասիրել Հայաստանի կրոնական դաշտի խնդիրները, դրանք հրապարակել ու կլոր սեղանի շուրջ հավաքել դավանաբանական տարբերություններունեցող կրոնական կազմակերպությունների :
«Կրոնական կազմակերպությունների դերը հասարակական գործընթացնե րում» խորագրով համաժողովին հրաժարվել էին մասնակցել Հայ Առաքելական եկեղե ցու Գուգարաց ու Շիրակի թեմե րը , ինչպ ես նաև «Եհովայի վկաներ» կազմակե րպությունները : Համաժողովին մասնակից բողոքական եկեղեցու տարբեր ուղղությունների , Նոր առաքելոց ու Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին ե րի ներկայացուցիչնե րի համար երկու օրվա ընթացքում միասին խոսել իրենց խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին ամենևին էլ դժվար չէր :
«Այն, որ մե նք այսօր այստեղ ե նք , վկայում է համագործակցե լուցանկության մասին»,-կարծիք հայտնեց Հիսուս Քիստոսի վ ե րջին օր ե րի սր բե րի եկեղե ցու կե նտրոն համայնքի նախագահի խորհրդական Արայիկ Մինասյանը:
«Եթե կրոնական կազմակե րպությունն երը անհանդուրժող են միմյանց նկատմամբ, խոսք չի կարող լինել հասարակական հանդուրժողության մասին»:
«Կրոնական կազմակե րպությունն ե րն ավելի շատ դեր ուն են իր ե նց գոյությամբ, քան գ ործուն եությամբ»:
«Գաղափարական առումով պետք է ստեղծենք այն մթնոլորտը, որ կարողանանք իրար լսել»:
Սրանք համաժողովին մասնակից կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչնե րի այն մտք ե րն էին, որոնց առանցքի շուրջ հնարավոր կլինի աշխատել ու համատեղ ուժերով դիմակայել տարբեր խոչընդոտների, մասնակցություն ունենալ հասարակական կյանքին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց կազմակերպության ուսումնասիրություննե րը , որոնց հիմքում ընկած է հասարակության այն վ երաբե րմունքը, թե եթե Հայ Առաքելական եկեղե ցու անդամ չ ես, ապա քեզ ընկալում են միայն կրոնական պատկանելությամբ:
«Հայ Առաքելական եկեղե ցին ազգային է, որովհետ և պետականություն չուն ենալով՝ այն հայ ժողովրդի համար եղել է նաև որպ ես պ ետություն»,-կարծիք հայտնեց ՀՍԻԿ նախագահ Գևորգ Մանուկյանը՝ շեշտելով Հայ Առաքելական եկեղե ցու առանձնահատուկ դե րը և այդ տ եսակե տից նույն հարթության վրա չդնե լով մնացած կրոնական կազմակե րպություններին :
«Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Ստ եփան Դաիելյանը ներկայացնելով կրոնական կազմակե րպությունն ե րի դաշտը և խղճի ազատությունը կարգավորող օրենքը ՝ նշեց, թե այն ունի բազմաթիվ հակասություններ և «սարսափելի» հոդվածներ: Օրենքը , փաստորեն, ձե ռնտու է միայն Հայ Առաքելական եկեղե ցուն և այն արտոնություները, որոնք տրված են առաքելականին, չեն վերաբերում մնացած կրոնական կազմակերպությունն երին :
Կրոնական ուղղությունն երը մեկուսացված են հասարակությունից: Վանաձորի Ավետարանական հավատքի եկեղե ցուհովիվ Ռաֆայել Գրիգորյանը սրա մեջ մեղադրում է ոչ միայն հասարակությանը, այլև իրենց :
«Նախաձեռնող չենք»:
Բայց արդյո՞ք կարիք կա լինել նախաձե ռնող ու դուրս գալ մեկուսացվածությունից: Գործնական աշխատանքնե րի ժամանակ, երբ մատնանշվե ցին քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ կրոնական կազմակե րպությունն ե րի դե րն ու նշանակությունը, սկս եց կարևորվել փակ համակարգից դե պի բաց հասարակություն անցում կատարելը: Համագործակցությունը հասարակական կազմակե րպությունն ե րի ու միմյանց հե տ անհրաժե շտ է սեփական խնդիրնե րի արդյունավետ լուծման համար:
Համաժողովի արդյունքում որոշվ եց շարունակել ձևավորված համագործակցությունը, միմյանց ճանաչե լու գործընթացը պարբերաբար հանդիպումների կազմակերպմամբ, համատեղ միջոցառումնե րի անցկացմամբ, հասարակական տարբեր խնդիրնե րի նկատմամբ միասնական դիրքորոշման արտահայտմամբ: Կրոնական կազմակե րպությունն ե րին այս ասպեկտով կաջակցեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ու Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» ՀԿ-ն:
Նաիրա Բուլղադարյան