Հայաստանի ՀԿ-ների և քաղաքացիների հրատապ դիմումը ՄԱԿ-ին
07:46, September 12, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, Ոստիկանություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն, Քաղաքացիական վերահսկողությունՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար
Տիկին Նավանեթհեմ Փիլեյին
Խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Պարոն Մայնա Քիաիին
Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Պարոն Խուան Մենդեսին
Կանանց հանդեպ բռնությունների, դրանց պատճառների և հետևանքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Տիկին Ռաշիդա Մանջուին
Իրավապաշտպանների կացության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Տիկին Մարգարետ Սեկագիային
Կամայական կալանավորման հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար-զեկուցող
Պարոն Էլ Հաջի Մալիկ Սոուին
Հայաստանի ՀԿ-ների և քաղաքացիների հրատապ դիմումը
Մեծարգո գերագույն հանձնակատար, հատուկ զեկուցողներ և ղեկավար-զեկուցող
Հայաստանի մի շարք շահագրգիռ ՀԿ-ներ և քաղաքացիներ դիմում են ձեզ՝ ձեր ուշադրությունը հրավիրելով մարդու իրավունքների սրընթաց վատթարացող իրավիճակի վրա, երբ հասցվում են մարմնական վնասվածքներ և վտանգված է մարդկային կյանքը: Պետական մարմիններն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկում բռնություններին վերջ տալու համար, ինչը համարժեք արձագանքի ու դատապարտման բացակայության և շարունակաբար ընթացող անպատժելիությանը զուգընթաց՝ վկայում է, որ այդ բռնարարքներն արժանանում են հանցավոր խմբերի ու ոստիկանության աջակցությանը:
2013 թ. հուլիսից ի վեր Հայաստանի քաղաքացիները Երևանի փողոցներում անցկացրել են բազմաթիվ խաղաղ ակցիաներ՝ ի պատասխան իշխանության տարբեր կառույցների կողմից իրականացվող ապօրինի և հակասական որոշումների և գործողություննների: Այդ որոշումների և գործողություննների թվում են Երևանի քաղաքապետի կողմից հանրային տրանպորտի ուղեվարձի չարդարացված և հանկարծակի թանկացումը, Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ իրականացվող բազմահարկ շենքի կառուցումը, որի հետևանքով շրջապատի բնակիչների տները զրկվում են արևի լույսից, պատմամշակութային հուշարձանի ավերումը ՀՀ ԱԺ օլիգարխ պատգամավորի կողմից և ՀՀ նախագահի՝ Եվրասիական մաքսային միությանը միանալու անսպասելի ու ոչ թափանցիկ որոշումը:
Քաղաքացիներն իրենց կարծիքն էին արտահայտում իշխանությունների ապօրինի և հակասական որոշումների ու գործողությունների դեմ՝ գործադրելով արտահայտման և խաղաղ հավաքների անցկացման ազատության իրենց իրավունքները թռուցիկների, հանրային քննարկումների, երթերի, նստացույցերի, ներկայացումների, բողոքի ցույցերի, փողոցները փակելու միջոցով և այլն: Նրանք հարկադրված էին դիմելու մատնանշված գործողությունների, քանի որ նախքան որոշումների կայացումը զրկված էին իշխանությունների հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու կամ այդ որոշումները փոխելու հնարավորությունից:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների ոլորտում ստանձնած համապետական օրենքների և միջազգային պարտավորությունների՝ իշխանությունները պարտավոր են նպաստելու արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների անխոչընդոտ գործադրումն ու ապահովելու անվտանգությունը: Փոխարենը, այդ ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանությունը գործում է որպես իշխանությունների ապօրինի որոշումների պաշտպան և չարդարացված խոչընդոտներ է հարուցում բողոքի ցույց իրականացնողների դեմ՝ դրսևորելով հիմնականում ապօրինի և հաճախ ոչ իրավաչափ վարքագիծ:
Ստորև նամակը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ: