Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին պետք է տեղեկանալ հենց Հայաստանում
00:00, July 1, 2008 | Մամլո հաղորդագրություններ«Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին պետք է տեղեկանալ հենց Հայաստանում»,- նշեց Եվրոպառլամենտի Արտաքին գործերի Կոմիտեի եւ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ Վիտորիո Ագնոլետտոն, որը հունիսի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում էր:
Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, ժողովրդավարության, մարտի 1-ի դեպքերի ու դրանց հետագա զարգացումները, դրանց վերաբերյալ Հայաստանի ԶԼՄ-ների դիրքորոշմանն առնչվող հարցերն էին, որոնք քննարկվեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ: Վերջինս ներկայացրեց ՀՀ-ում և մասնավորապես Լոռու մարզում կազմակերպության իրականացրած գործունեությունը ընտրական եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ:
Գրասենյակի ղեկավարը կարևորեց նաև ժողովրդավարության մեջ Եվրոմիության դերը՝ ընդգծելով, որ «Եվրոմիության անդամ երկրների դեսպանությունները պարտավորություն ունեն պաշտպանել իրավապաշտպաններին»:
Հայաստանում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների տեսակետներն ու կարծիքները պարոն Ագնոլետտոյի համար եւս մեկ հնարավորություն են Եվրոմիության պատվիրակությանը առաջարկություններ ներկայացնելու համար: