Հայաստան գալը կարող է ճակատագրական լինել
00:00, September 13, 2006 | Մամլո հաղորդագրություններԱդրբեջանցի 11 լրագրողներ եւ իրավապահներ հայտնվել են քաղաքացիությունից զրկվելու վտանգի առջեւ սոսկ նրա համար, որ համարձակություն են ունեցել 5 օր անցկացնել Հայաստանում:
Ադրբեջանական «Քաղաքացիական համերաշխություն» երիտասարդական կուսակցությունը պահանջել էր զրկել քաղաքացիությունից Ադրբեջանի Հելսինկյան ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւային եւ այն 10 մասնակիցներին, ովքեր օգոստոսի վերջին մասնակցել են «Վստահության վերականգնում» ճամբարի աշխատանքներին, որը անց էր կացվում Վանաձորից ոչ շատ հեռու գտնվող «Գուգարք» ճամբարում: Ըստ հայտարարության հեղինակների, «դավաճանություն է անցկացնել հանգիստ մի երկրի տարածքում, որը զավթել է երկրի 20 տոկոսը, իրագործել է Խոջալուի հոլոքոստը՝ 20-րդ դարի ամենաարյունալի ցեղասպանություններից մեկը»:
Հետաքրիր է, իսկ ինչպիսին կլիներ հայտարարության հեղինակ երիտասարդ ադրբեջանցիների ցասումը, եթե նրանք իմանային, որ իրենց համաերկրացիները ոչ միայն Հայաստանում հանգստացել են, այլեւ ընկերացել են իրենց հասակակից հայաստանցի եւ արցախցի երիտասարդների հետ: Ընդ որում, արցախցի մասնակիցների մեծ մասը անմիջականորեն իր վրա է զգացել ադրբեջանական հրթիռների տարափը, հարազատ է կորցրել, անգամ ծնող ու ամուսին, բայց դա նրանց չխանգարեց սեղմել ադրբեջանցի երիտասարդների ձեռքը, ընկերանալ, հուզվել եւ արտասվել միմյանց հրաժեշտ տալուց:
www.a1plus.am, 12.09.2006