Հայկ Կալեյանի ինքնասպանության վարկածը չհաստատվեց
14:00, December 28, 2013 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտի նստավայրում հրապարակեց ՀՀ զինված ուժերում 2012 թ. սեպտեմբերի 6-ին, ըստ նախաքննության վարկածի, զորամասի հրաձգարանի խրամաբջիջում ինքնասպանություն կատարած Հայկ Կալեյանի գործով վճիռը:
Նույն դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հանդես եկավ ճառով, որում անդրադարձավ գործի նախաքննության և դատաքննության ընթացքում բազմաթիվ թերություններին, սխալներին: Ըստ էության և՛ նախաքննությամբ, և՛ դատաքննությամբ չեն հիմնավորվել Հայկ Կալեյանի ինքնասպանություն կատարելու ոչ շարժառիթները, ոչ էլ հանգամանքները:
Ավելին գնդացրի երեք կրակոցներից առաջացած վնասվածքների ուղղությունը որևէ կերպ հնարավորություն չի տալիս պատկերացում կազմելու ինքնասպանության կատարման դեպքում զենքի հնարավոր դիրքի մասին: Ավելին, ավելի քան մեծ են հիմքերը պնդելու Հ. Կալեյանին սպանելու վարկածի օգտին: Սակայն դատարանը ուշադրություն չդարձրեց այս հիմքերին: Ըստ էության դատարանն իր վճռում որևէ կերպ չանդրադարձավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերին, որոնց հիման վրա առաջարկվում էր գործը վերադարձնել մեղադրողին և մեղադրանք առաջադրել վաշտի հրամանատարի նկատմամբ:
Արթուր Սաքունցի ներկայացրած ճառը և դատարանի հրապարակած վճիռը կարող եք տեսնել ամբողջությամբ: