Հայտարարություն
00:00, June 26, 2009 | Հայտարարություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՈւղիղ երեք տարի առաջ` 2006 թ. հունիսի 26-ին, ձերբակալվեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
Երեք տարիների ընթացքում Հայաստանի և միջազգային տարբեր իրավապաշտպան և լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ հանդես են եկել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին անհապաղ ազատելու կոչով:
Այսօր լրանում է Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարին:
Հաշվի առնելով երեք տարվա ընթացքում պայմանականորեն նրան վաղաժամկետ ազատ արձակելու բոլոր ապօրինի և չհիմնավորված մերժումները` կարող ենք արձանագրել, որ 2006 թ-ին նրա նկատմամբ իրագործված իշխանական վրեժխնդրությամբ և այդ թվականից ի վեր Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ գործված և մինչև օրս շարունակվող բռնաճնշումները մեկ կենտրոնից ղեկավարվող ընդհանուր քաղաքականության թերևս առաջին օղակն էր: Հայաստանի իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատության, մարդու ազատությունների և իրավունքների դեմ ռեպրեսիվ միջոցներն ու ապօրինի բռնաճնշումները ծանր հարված են հասցնում մեր երկրի առանց այն էլ վնասված միջազգային վարկին:
Ազատ խոսքը լռեցնելու պատվիրատու իշխանական ամենավերին ատյաններում այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատությունը ճնշող ամեն մի քայլ էականորեն հարվածում է հայաստանի միջազգային հեղինակությանը, լրջագույն կասկածներ հարուցում ժողովրդավարությանն ու համամարդկային արժեքներին Հայաստանի հավատարմության հանդեպ, որոնց պարտավորությունների կատարումը մեր երկիրն ստանձնել է միջազգային հեղինակավոր կառույցների առջև:
Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց օրացուցային ազատ արձակումը տեղի է ունենալու ընթացիք տարվա սեպտեմբերին: Սակայն ուզում ենք հավատալ, որ նրա նկատմամբ նույնիսկ անազատության մեջ հտնվելու ողջ ժամանակահատվածում իրահործված հետապնդումներից հետո, Հայաստանի իշխանությունները կսթափվեն և ժամ առաջ Արման Բաբաջանյանին թույլ կտան վերադառնալ իր սիրած ստեղծահործական աշխատանքին:
Որպես Հայաստանում հասարակական կարծիք ձևավորող լրատվամիջոցների ղեկավարներ, Արման Բաբաջանյանի գործընկերներ և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ`մենք մեր զորակցությունն ենք արտահայտում նրան` հանուն Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման և ազատ խոսքի գոյության:
Հելսինկյան Ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյան
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց
«HRA.am»` Հայաստանում Մարդու իրավունքների ինտերնետային կայքէջի •լխավոր խմբագիր Ժաննա Ալեքսանյան
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Նատալյա Մարտիրոսյան
«Փաստաբաններ Մադու իրավունքների համար» Սեդա Մելիքյան
«Հույս» ՀԿ Կարեն Հակոբյան
«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Հայկ Գևորգյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիրԳեղամ Նազարյան
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան
«Lragir.am»-ի խմբագիր Հայկազն Ղահրիյան
«Ժամանակ» օրաթերթի խմբագրակազմ