Հայտարարություն
00:00, May 29, 2008 | Հայտարարություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2008թ. մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Սկսել ա» և «Հիմա» երիտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը:
Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը և դրան նախորդած մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջև առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ հասարակության անվստահությունը:
Մենք դատապարտում ենք իշխանությունների որդեգրած գործելակերպը եւ հայտարարում, որ հասարակության ձայնը լռեցնելու և վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն ավելի է ուժեղացնում հանրության վրդովմունքն ու դժգոհությունը ներկա վարչակազմի նկատմամբ:
Պահանջում ենք ապահովել պատահարի անկողմնակալ քննություն և պատժի ենթարկել հանցագործներին ու նրանց պատվիրատուներին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հույս» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Զարթոնք-89» ՀԿ
«Զինվորի պաշտպանության կոմիտե»
նախաձեռնող խումբ
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Միջնաբերդ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
ք. Երևան
29 մայիսի, 2008թ.