Հայտարարություն
00:00, December 22, 2010 | Հայտարարություններ2010 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերին, ինչի հետեւանքով այդ նախագծերը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Այդ 69 պատգամավորները իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները եւ ՀՀ Սահմանադրությունը: Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբեւէ պայքարել են Հայաստանի ազատության եւ անկախության համար:
Վստահ ենք, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետեւորդները ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունությունը խափանելու համար: Սա տեւական պայքար եւ մաքառում է ենթադրում, այնքան, որքան անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորելու համար:
Լեւոն Բարսեղյան
Ավետիք Իշխանյան
Սոնա Այվազյան
Արթուր Սաքունց
Վարուժան Հոկտանյան
22 դեկտեմբերի, 2010