Հայտարարություն
00:00, August 27, 2009 | Հայտարարություններ | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2009 թ. օգոստոսի 27-ին տնակային ավանի բնակիչների տարհանման վերաբերյալ
2009 թ. օգոստոսի 27-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց և Սպանդարյան փողոցներում կատարողական գործողությունների իրականացման ընթացքում թույլ են տվել մի շարք ոչ իրավաչափ գործողություններ: Մասնավորապես`
ԴԱՀԿ-ի աշխատակիցները խոչընդոտել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցի և ՙԱռավոտ՚ օրաթերթի լրագրող Լարիսա Փարեմուզյանի աշխատանքը` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցին սպառնալով վերցնել լուսանկարչական ապարատը, իսկ Լարիսա Փարեմուզյանի ձեռքից քաշքշել և վերցրել լուսանկարչական ապարատը, ջնջել դրանում եղած նկարները
Երևանի Դատական ակտերի հարկադիր կատարողները բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ. ԴԱՀԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել երիտասարդ մի կնոջ և 5 ամսական երեխայի հետ միասին գցել գետնին
ԴԱՀԿ աշխատակիցները մի տարեց կնոջ իր բնակարանից բռնի ուժով հանել են, հետո տեղափոխել ոստիկանության բաժին և միայն ոստիկանապետի հետ ունեցած առանձնազրույցից հետո բաց թողել
տարհանվող տների իրերի գույքագրումը իրականացվել է առանց սեփականատերերի ներկայության. նրանց ուղղակի չի թույլատրվել ներս մտնել
քաղաքապետարանի բանվորները բնակիչների իրերը դատարկել են անփութությամբ և տնակային ավանի բնակիչների կամքին հակառակ տեղափոխել Լենինգրադյան տնակային ավան:
Նույն օրը տնակային ավանի երեք բնակիչներ հաղորդում են ներկայացրե Լոռու մարզի դատախազին` ապօրինի գործողությունների վերաբերյալ:
Տեղի ունեցածը գնահատում ենք ապօրինություններ, պաշտոնական դիրքի չարաշահում բռնությունների կիրառմամբ, լրագրողների օրինական աշխատանքը խոչընդոտելու փաստ և պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից քննության առնել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հատուկ խմբի վերը նշված ապօրինությունները և պատասխանատվության ենթարկել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
27.08.2009թ.