Հարձակման գործով դատական նիստը հետաձգվեց
13:56, July 26, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. հուլիսի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքում տեղի ունեցած հարձակման գործով դատական նիստ:
Նիստին ներկայացել էին ՀՔԱ Վանաձորի գրասնյակի նախագահ Արթուր Սաքունցը և Լոռու մարզի ավագ դատախազ Արթուր Պողոսյանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը և Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Օսյանը նիստին չէին ներկայացել զբաղվածության պատճառով:
Դատական նիստը նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանը հետաձգեց դատական նիստը և նշանակեց 2012 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը դատարանից պահանջում է վերացնել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործ չհարուցելու որոշումը՝ 2012 թ. ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքում տեղի ունեցած հարձակման վերաբերյալ: Քննիչի որոշումը վերադասության կարգով բողոքարկվել է դատախազություն: Լոռու մարզի դատախազը մերժել է քննիչի որոշման դեմ բողոքը: