Հարձակման գործով դատավարությունը հետաձգվեց
12:47, September 28, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2012 թ. սեպտեմբերի 28-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարված հարձակման գործի շրջանակներում քրեական գործի հարուցումը մերժելու մասին Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի որոշումը վիճարկելու վերաբերյալ դատական նիստի քննությունը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը, նիստին ներկա էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը, Լոռու մարզի ավագ դատախազ Արթուր Պողոսյանը, Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Օսյանը: Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պատճառով նիստին չէր ներկայացել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ուստի դատարանը որոշեց նիստը հետաձգել:
Դատական գործով հաջորդ նիստը նշանակվեց 2012 թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին:
Գործով նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/«ադրբեջանական-ֆիլմերը-պատրվակ-են-եղե