Հարուցվել է վարույթ՝ Սամվել Դարբինյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ
13:38, April 13, 2013 | ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. մարտի 13-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից էթիկայի կանոնների խախտման և նրան կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:
2013 թ. փետրվարի 21-ին «Հետք օնլայն» էլեկտրոնային կայքէջում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պարզաբանել է Վանաձոր համայնքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշելով՝ «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:
Բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, դիմումի հիման վրա, որոշում է կայացրել վարույթ հարուցել և առաջարկել ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանին, տասնօրյա ժամկետում ներկայացնել իր առարկություններն ու բացատրությունները: