Հերթական այցելություն Շիրակի մարզ
00:00, October 27, 2009 | Մամլո հաղորդագրություններ“Զորակոչի նկատմամբ մոնիթորինգի իրականացում” ծրագրի շրջանակներում 2009 թվականի հոկտեմբերի 24-ին Գյումրիի ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբում տեղի ունեցավ հանդիպում Շիրակի մարզում զորակոչի մոնիթորինգ իրականացնողների հետ:
Հանդիպման նպատակն էր մասնակիցների հետ քննարկել մոնիթորինգի գործընթացը և մոնիթորինգի ընթացքում առաջացած խնդիրներն ու խոչընդոտները, դրանց լուծման ուղիները:
Հանդիպման սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց գարնանային զորակոչի մոնիթորինգի նախնական արդյունքները, ըստ որոնց Շիրակի մարզում առավել ցածր է զորակոչիկների իրազեկվածության մակարդակը:
Մոնիթորինգի մասնակիցները նշեցին, որ, ի տարբերություն գարնանային զորակոչի մոնիթորինգի, այժմ վստահությունն ավելի շատ է իրենց նկատմամբ, հարցվողներն ավելի անկեղծ են և հեշտությամբ են երկխոսության գալիս:
Հանդիպման վերջում ծրագրի աշխատակազմի կողմից հստակեցվեցին աշնանային զորակոչի մոնիթորինգի անցկացման ժամկետները:
Հանդիպումները Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի մոնիթորների հետ դեռևս շարունակվելու են:
“Զորակոչի նկատմամբ մոնիթորինգի իրականացում” ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: