ՀՀ ոստիկանության հայտարարությունը ակնհայտ հանդիսանում է ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի պահանջների կոպիտ խախտում
14:42, July 25, 2013 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն | ՈստիկանությունԱյն է ոչ թե ապահովելու հավաքի մասնակիցների անվտանգությունը, այլ ընդհակառակը սպառնալու հավաքի մասնակիցներին… ՀՀ ոստիկանությունը բացարձակապես գնահատական չի տալիս բազմաթիվ տեսանյութերում արձանագրված ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողություններին, այլ պաշտոնատար անձանց և նրանց կողմից հովանավորվող այսխպես կոչված «սափրագլուխների» ակնհայտ ապօրինի գործողություններին: Իր հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է գալիս ոչ թե քաղաքացիների Սահմանադրական իրավունքերի իրականացման անվտանգությունը ապահովողի, այլ խոչընդոտողի դերում…ՀՀ Ոստիկանությունը իբր մտահոգված լինելով «ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդի բարոյահոգեբանական վիճակով», որով է պայմանավորված մեր քաղաքացիների անվտանգությունը, իրականում մտահոգված է գծատերերի բարոյահոգեբանակն վիճակով, որպեսզի նրանք առանց որևէ խոչընդոտի, կարողանան իրացնեն իրենց բիզնես շահերը….
Հավաքների մասնակիցները որևէ կարգ չեն խախտել, որևէ խախտում թույլ չեն տվել, խախտումներ թույլ են տվել ոստիկանության աշխատակիցները հավաքի մասնակիցների օրինական, սահմանադրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելով, ավելին սադրիչներին հովանավորելով, և այդ նույն սադրիչների հակաօրինական գործողությունները, սպառնալիքները չկանխարգելելով..
____________________________________________________________
Հոդված 18. Հավաքների անցկացման համար պայմաններ առաջադրելը և սահմանափակումները
3. Հավաքի անցկացման նկատմամբ սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հավաքի նպատակը կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հավաքի փաստացի արգելմանը։
Հոդված 32. Ոստիկանության պարտականությունները հավաքի ընթացքում
1. Ոստիկանությունը`
1) պարտավոր է հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմնին,
2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,
3) պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն,
4) պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
2. Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։
Աղբյուրը՝ http://narod.am/hy/1704.html