ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչեց ՀԿ-ների իրավունքը՝ հանրային շահերի պաշտպանության հարցերով դիմելու դատարան
00:00, September 8, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2010 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի քննությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշման մեկնաբանության մեջ գտել է, որ ուրիշի խախտված իրավունքների համար դատարան կամ այլ մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու իրավունքի իրացման դեպքերը եւ կարգը սահմանելիս հարկ կլինի հաշվի առնել միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց նպատակներից են կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը արձանագրում է, որ քաղաքացիական հասարակությունում հասարակական կազմակերպությունների գործառույթների իրականացման, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների միջոցով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետության բարձրացման նկատառումներով հետագա օրենսդրական զարգացումները պետք է ընթանան կազմակերպությունների կողմից դատարան դիմելու՝ ՍԴ-ի սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ:
Կից ներկայացվում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը