Հուզիչ էր, բայց հուզվող չկա
07:32, May 22, 2013 | Նորություններ | ՈստիկանությունԻրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ Սևան -Երևան մայրուղում Սեյրան Օհանյանը իր տեղակալներով, Վովա Գասպարյանը իր տեղակալներով, ՌՈ-ն գնացել էին փրկելու իրենց և իրենց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը… Սա էր մեկ խնդիրը, միակը, այլ մտահոգություն, զինվոր, արդարադատություն և այլն իրենց չէր հուզում, ու թող փորձեին չկատարեին այդ պահանջը… Սերժը կհեռացներ մեկ վայրկյանում դրանց, իսկ հիմա կարող են զեկուցել, պարոն նախագահ պահեցինք Ձեր իշխանությունը, պա՞րզ է, թե չէ ճակատ համբուրել, խաչակնքվել և այլն… Հուզիչ էր, բայց հուզվող չկա…»:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/126343/