ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարձակման գործով դատական նիստ
08:03, June 27, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2012 թ. հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում /դատավոր՝ Մ. Մելքոնյան/ նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի բողոքի քննությունը` քրեական գործ հարուցելու պարտավորեցնելու պահանջի մասին:
Կազմակերպությունը դատարանից պահանջում է վերացնել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործ չհարուցելու որոշումը՝ 2012 թ. ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքում տեղի ունեցած հարձակման վերաբերյալ: Քննիչի որոշումը վերադասության կարգով բողոքարկվել է դատախազություն: Լոռու մարզի դատախազը մերժել է քննիչի որոշման դեմ բողոքը:
Նախորդ դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ փաստաբան Կարեն Թումանյանը ներկայացրեց կազմակերպության բողոքն ու բողոքի հիմքերը, իսկ դատախազ Արթուր Պողոսյանը և քննիչ Նարեկ Օսյանը ներկայացրեցին իրենց առարկությունները բողոքի վերաբերյալ: