Մահացած զինծառայող Հայկ Կալեյանի գործով դատական նիստը հետաձգվեց
14:09, February 17, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թվականի փետրվարի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՝ ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննության շրջանակներում նշանակված էր դատական նիստ:
Դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Ե. Դարբինյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրությամբ հայտնվել է, որ գործով ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանը և մյուսները դեռևս չեն էտապավորվել «Գորիս» ՔԿՀ-ից:
Տուժող կողմը գտավ, որ անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը դատաքննությունը ամբաստանյալների և մեղադրող կողմի ներկայությամբ իրականացնելու պատճառով:
Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի մասին կտեղեկացնենք հետագայում: