Մարդու իրավունքների օր
09:49, December 19, 2012 | Մամլո հաղորդագրություններ2012 թ. դեկտեմբերի 7-ին Վանաձորի թիվ 27 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում աշակերտների հետ: Միջոցառումը նվիրված էր Մարդու իրավունքների միջազգային օրվան: Թիվ 27 դպրոցը գտնվում է Վանաձորի Տարոն-4 թաղամասում, որտեղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է հիմնադրել Մարդու իրավունքների այգի:
Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի մոտ 40 երեխաներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի եվրոպական կամավորության ծրագրի կամավորներ Յուլիա Վեյսը եւ Գեորգ Լետները մասնակիցների ներկայացրեցին մարդու իրավունքների պատմությունը եւ հասկացությունը, հիմնական կոնվենցիաները եւ դրանց բովանդակությունը, մասնավորապես ՄԱԿ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաները:
Մասնակիցներին ներկայացվեց նաեւ Մարդու իրավունքների այգու գաղափարը եւ նպատակները, այգու հիմնադրման հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաեւ այգու նախագիծը եւ կատարվելիք աշխատանքները:
Բացի այդ, աշակերտներին հայտարարվեց Մարդու իրավունքների այգու լոգոտիպի պատրաստման մրցույթ: Երեխաներին բաժանվեցին անհրաժեշտ պարագաներ եւ հանձնարարվեց ներկայացնել աշխատանքները ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որոնք կքննարկվեն ընտրության համար:
Միջոցառումը հնարավոր դարձավ իրականացնել IREX-ի կողմից: