Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քայլերի առաջարկություն ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին
13:47, October 15, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2008 թ. մարտի 1-ի տխրահռչակ դեպքերից արդեն 5 տարի է անցել, սակայն 10 զոհերից և ոչ մեկի մահվան հանգամանքերը չեն պարզվել, չեն հայտնաբերվել ու չեն պատժվել նրանցից և ոչ մեկի մահվան մեջ մեղավորները:
Պետական կառույցները, որոնք պիտի բացահայտեին անմեղ մարդկանց մահվան հանգամանքները արդեն մոռացության են մատնել մարտի 1-ը և այդ օրվա դեպքերը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, չուրանալով իր առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանում մարդու իրավունքները ցանկացած ոտնձգություններից, կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի նախաձեռնությամբ ևս մեկ անգամ փորձ է անում ներկայիս ղեկավարության ուշադրությունը հրավիրել զոհերի մահվան մեջ մեղավորների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն:
Այս հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին: Նամակում մատնանշվում են մի շարք քայլեր, որոնց միջոցով հնարավոր կլինի գտնել մեղավորներին:
Արթուր Սաքունցի ՝ Վահրամ Շահինյանին ուղղված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ: