Մարտունու դիրքերում սպանված 6 զինծառայողների գործով դատական առաջին նիստը
08:27, December 17, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՍպանված 6 զինծառայողների գործով դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 21-ին:
Անդրանիկ Սարգսյանի մայրը պնդում է, որ վերջին անգամ որդու հետ հեռախոսով խոսել է 6.20-ի սահմանում, մինչդեռ ըստ գործի նյութերի` ժամը 5-ին իր որդին մահացած է եղել:
Քննիչ Մուշեղ Բուլղադարյանը հերքեց Արթուր Սաքունցի պնդումը, թե վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի նյութերն իրեն չի տրամադրել. քննիչի խոսքով` Սաքունցին նույնիսկ գրավոր լրացուցիչ գրություն են ուղարկել:
Քննիչը 240 էջից բաղկացած 6 հատորանոց գործը տրամադրեց դատարանին: Դատական հաջորդ նիստը դեկտեմբերի 21-ին է: Այդ ընթացքում տուժողի իրավահաջորդները պետք է ծանոթանան գործի նյութերին: 6 հատորում տեղ չեն գտել պետական գաղտնիք պարունակող օպերատիվ գրությունները:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ լեյտենանտ Թադեւոսյանը զինծառայողներ Կարո Այվազյանին և Անդրանիկ Աարգսյանին դիրքում քնելու համար իջեցրել է հենակետ, նրանցից հաշիվ է պահանջել եւ ծեծել է Անդրանիկ Սարգսյանին: Այդ պահին Կարո Այվազյանը մտածելով, որ հաջորդը ինքն է լինելու, գետնից վերցրել է իրեն ամրակցված գնդացիրն ու կրակահերթով սպանել ավագ լեյտենանտ Թադեւոսյանին, կրակել ժամկետային զինծառայողներ Հովսեփյանի, Սարգսյանի, Հովհաննիսյանի եւ Մանասյանի ուղղությամբ: Այնուհետև Կարո Այվազյանը փոխել է պահեստատուփը, մտել խրամուղի և նույն գնդացիրով ինքնասպան եղել:
Աղբյուրը՝ http://www.armnewstv.am/hy/1355487199