Մկրտիչ Տոնոյանի նամակը ՀՀ Վարչապետին, ՀՀ Ոստիկանությանը և ՀՀ Գլխավոր Դատախազին
10:06, September 30, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՀՀ Վարչապետին, ՀՀ Ոստիկանությանը և ՀՀ Գլխավոր Դատախազին
Պատճեները.
Կանադայում ՀՀ Դեսպանատուն
ՀՀ-ում Կանադայի Հյուպատոսություն,
ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատուն,
ՀՀ-ում Եվրոպական Միության Պատվիրակության Գրասենյակ
ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի Գրասենյակ
ՀՀ-ում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորյան Գրասենյակ
ՀՀ Դատախազություն
ինչպես նաև www.news.am լրատվական կայքի խմբագրություն
Հարգարժան տիկնայք և պարոնայք.
Սույն թվականի օգոստոսի 25-ին տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակում ինձ վրա՝ Երևանի Հաղթանակ կամրջի վերջնամասում, որի մասին գրվել է մամուլում և որին անդրադարձել են տարբեր լրատվամիջոցներ և հեռուստաալիքներ:
Դրանից առաջ և հետո տեղի են ունեցել նմանատիպ բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ քաղաքացիական ակտիվիստների, ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների և պարզապես իմ պես պատահական անցորդների վրա, որոնց ահաբեկիչները շփոթել են ակտիվիստների հետ:
Քիչ առաջ մամուլից տեղեկացա (http://news.am/arm/news/
Ահաբեկչությունից անմիջապես հետո դիմել եմ ՀՀ Ոստիկանությանը, ստացել եմ դատաբժշկի ուղեգիր և անմիջապես ներկայացել քննության և բոլոր փաստաթղթերը ներկայումս գտնվում են ՀՀ Ոստիկանությունում, իսկ պատճեներն ինձ մոտ:
Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ որոշ շահագրգիռ անձինք, ովքեր կանգնած են այս և նման բոլոր ահաբեկչական հարձակումների կազմակերպման հետևում, ներկայումս ռուդիմենտալ փորձեր են կատարում հարձակման զոհերին և տուժողներին միտումնավոր փոխել տեղերով և գործերը միտումնավոր մտցնել փակուղի:
Ներկա պահին ես գտնվում եմ իմ բնակչության մշտական վայրում ՝ Կանադայի Տորոնտո քաղաքում և անաչառ քննության նպատակով ցանկություն ունեմ շարունակել համագործակցությունը ՀՀ Ոստիկանության հետ: Նախքան Կանադա մեկնելը իմ բոլոր գործերը՝ տեղազննում, դատաբժշկի եզրակացությունները և այլն գտնվում էին Երևանի Ոստիկանության Կոնտրոնական բաժանմունքում, իսկ այնուհետև տեղափոխվել են Շահումյանի շրջանի ոստիկանության բաժանմունք, որից հետո անձամբ հանդիպել եմ Քրեական բաժնի պետին, միասին գնացել ենք տեղազննման և նա տեղյակ է իմ գործի հետ կապված բոլոր մանրամասներին:
Այս ամենից հետո Սեպտեմբեր ամսին պատահաբար Փարիզյան Սուրճ սրճարանի դիմաց տեսել եմ իմ վրա հարձակվողներից մեկին: Անմիջապես ահազանգել եմ ՀՀ Ոստիկանություն և ներկայացել: Ժամանել են ոստիկաններ քրեական հետախուզությունից, կատարվել է տեղազննում, խոստացվել է նաև ուսումնասիրել տեսախցիկների ձայնագրություններն այդ տարածքում, սակայն ահաբեկիչը հասցրել էր հեռանալ:
Սեպտեմբերի 15-ին ես մեկնել եմ Կանադա, ոչ մի լրացուցիչ տեղեկություններ չունենալով ոստիկանությունից մինչև մեկնելս: Եվ վերջապես այսօր www.news.am կայքից տեղեկացա, որ գտնվել են իմ վրա հարձակվող ահաբեկիչները:
Խնդրում եմ հետագա անաչառ հետաքննության ապահովման նպատակով փոխանցել իմ կոնտակտային տվյալները իմ գործով զբաղվող հետաքննիչին և Ոստիկանության Շահումյանի բաժանմունքի քրեական հետախոզության վարչության պետին:
Իմ շահերը ՀՀ-ում Հայաստանից իմ բացակայության ընթացքում կներկայացնի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ պրն. Արթուր Սաքունցը, որին իմ կողմից կտրամադրվի համապատասխան լիազորագիր, քանզի նա ներկա է գտնվել այս բոլոր դեպքերին և իրավական-խորհրդատվական աջակցություն է տրամադրել ինձ դեպքից անմիջապես հետո:
Սույն նամակն ուղարկում եմ նաև և ՀՀ Վարչապետի գրասենյակ և ՀՀ Դատախազություն, քանզի տեսնում եմ վտանգավոր միտումներ կոծկելու և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը ահաբեկիչներից բարդել տուժողի վրա, իբր հայհոյելու պատճառով առաջացել է վեճ և սա այն դեպքում, երբ անծանոթ մարդկանց հայհոյելու համար գոնե պետք է մեկ պատճառ, որը կոնկրետ իմ պարագայում բացակայում է:
Իրականում, նման ահաբեկչական խմբավորումները հետևում են Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող անձանց, այնուհետև դաժան հաշվերհարդար տեսնում նրանց հետ կամ վնասում նրանց գույքը և մեքենաները: Դեպքերը բազմաթիվ են: Ուստի պետք է ցանկություն և կամք պարզելու, թե ում դեմ են պայքարում ակտիվիստները և հենց հակառակ կողմի շրջապատում և ճամբարում էլ փնտրել և գտնել հանցագործությունների պատվիրատուներին և իրականացնողներին: Որքանով ես տեղյակ եմ ակտիվիստները պայքարում են Երևանի Քաղաքապետի և Քաղաքապետարանի որոշ ՀՀԿ-ական պաշտոնյաների դեմ, որոնց անունները քաջ հայտնի է ՀՀ Ոստիկանությանը:
Ես առավել քան վստահ եմ, որ ՀՀ Ոստիկանությունը և Կառավարությունը պետք է առավել ջանքեր գործադրեն բացահայտելու համար այս և նմանատիպ բոլոր հանցագործությունների իրական մեղավորներին և կազմակերպիչներին, ովքեր սույն թվականի օգոստոս ամսից սկսած սիստեմատիկ կերպով ահաբեկում են բոլոր քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն ներկայիս կառավարության որոշումների և կամ որդեգրած ուղղու հետ: Ուստի իրական հանցագործներին պետք է փնտրել, ոչ թե տուժողների մեջ, այլ մեկ այլ վայրում:
Ես ևս մեկ անգամ պատրաստակամություն եմ հայտնում համագործակցելու ՀՀ Ոստիկանության հետ հանցագործության լիակատար բացահայտման նպատակով և հուսով եմ, որ ահաբեկչական հարձակումների կազմակերպիչները և պատվիրատուները անպայման կկանգնեն ՀՀ դատարանի առաջ և կենթարկվեն պատասխանատվության:
Իմ կոնտակտային տվյալներն են.
Էլ հասցե. michaeltonoyan@yahoo.ca
SKYPE: Michael Tonoyan
Բջջ. հեռ. Կանադայում: +1(647) 6338441
Հասցե`
60 Timberbank Boulevard,
Scarborough, Toronto,
Ontario, CANADA.
Zip code: M1W 1Z6
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով ՀՀ Քաղաքացի և Կանադայի մշտական բնակիչ Մկրտիչ (Միքայել) Տոնոյան