ՄՄ-ին անդամակցելու հարցից բացի թե ուրիշ ինչի շուրջ կմիավորվեն, ինձ համար այդքան էլ կարևոր չէ. Արթուր Սաքունց
11:12, January 11, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Հավաքների և միավորումների ազատությունԻրավապաշտպան Արթուր Սաքունցը զբաղված չլինելու դեպքում կմասնակցի «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության և ԱԺ չորս խմբակցությունների անդամների հրավիրած համատեղ հանրահավաքին, որը տեղի է ունենալու հունվարի 18-ին:
Գնահատելով չորս քաղաքական ուժերի համախմբումը «կուտակայինի» հարցի շուրջ՝ Սաքունցը նշեց. «Ես այս պահին Հայաստանում հանրապետության համար առաջին գլխավոր մարտահրավերը համարում եմ Մաքսային միությանն անդամագրվելու Սերժ Սարգսյանի որոշումը: Դա է ինձ համար կարևոր հարցը: Թե մնացաց ինչ հարցերի շուրջ կմիավորվեն կամ չեն միավորվի, ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Եթե սա լինելու է միավորում, որը կհանգեցնի ՄՄ-ին անդամակցելու գործընթացի կասեցմանը, ապա դա ինձ համար կլինի իրական արդյունք»:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատարան է ուղարկել հայցադիմում՝ Սերժ Սարգսյանի՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը անդամակցելուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: ՀՀ վարչական դատարանըի 2013-ի նոյեմբերի 27-ին որոշում էր կայացրել մերժել հայցադիմումն ընդունել վարույթ, ինչից հետո կազմակերպությունը դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որն էլ վճռել էր գործն ընդունել վարույթ:
Նյութի աղբյուրը ` http://www.newsbook.am/?p=23600&l=am/mm-in+andamakcelu+harcic+baci+tevo%D6%82rish+inchi+shurj+kmiavorven+indz+hamar+aydqan+el+karevor+che+artur+saqunc