Նոր բացահայտումներ Հադրութում երկու ամիս առաջ 19-ամյա զինծառայողի մահվան փաստով
11:11, August 2, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀունիսի 1-ին՝ ժամը 8։20-ի սահմաններում, Հադրութի շրջանում տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքերում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Սամվելյանի գործով նոր բացահայտումներ կան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը«Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ գործով նախաքննությունը ՊՆ քննչական բաժնում դեռ շարունակվում է, սակայն արդեն պատրաստ են Սարո Սամվելյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Ըստ դրանց` Արթուր Սաքունցի խոսքով՝ փաստվում է, որ Սարո Սամվելյանի ինքնասպանության մասին խոսք լինել չի կարող, մինչդեռ զինծառայողի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Արթուր Սաքունցի խոսքով` տղայի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննության արդյունքները փաստում են, որ տարածքում թափված արյունը հենց Սարոյին է պատկանել և փաստվում է նաև զինծառայողի վրա առկա վնասվածքների բնույթը:
Մասնավորապես` փորձաքննության արդյունքների համաձայն` Սարո Սամվելյանի մարմնի առաջնային և հետին մասերում, ինպես նաև վերջույթների վրա առկա են եղել ոչ հրազենային վնասվածքների հետքեր, որոնք հասցվել են բութ և կոշտ գործիքներով:
Սաքունցի փոխանցմամբ` դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել նաև դեպքի վայրում եղած 9 ծառայակիցները, որոնցից միայն երկուսի վրա են մարմնական վնասվածքներ հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ 19-ամյա Սարո Սամվելյանը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ՝ Գյումրու զինկոմիսարիատից: Նա Երևանի Եվրոպական համալսարանի տուրիզմի բաժնի ուսանող էր:
Նրա գործի փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Սարո Սամվելյանը 2011 թ-ի դեկտեմբերի 21-ին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի N 175 հրամանով հաստատված «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգի 89-րդ կետի և նրա համար նշանակվել է ծառայություն թիկունքի զորքերում:
Սարո Սամվելյանը 2011 թ-ի դեկտեմբերի 23-ին Գյումրիի զինկոմիսարիատից զորակոչվել է Հադրութի թիվ 38401 զորամաս: 2012 թ-ի հունվարի 30-ին հրամանագրվել է որպես նշանառու: Լինելով ոչ շարային ծառայության մեջ՝ Սարո Սամվելյանը 2012 թ–ի մարտի 30-ին տեղափոխվել է Խոջալու՝ մայիսի 9-ի տոնակատարության շքերթին նախապատրաստվելու նպատակով: Ավելին, այնուհետև նրան տեղափոխել են Հադրութի հենակետ, որը ընդգրկված չէ ոչ շարային ծառայության շրջանակներում:
Ի դեպ, հարկ է նշել, որ Սարո Սամվելյանի մահվան փաստով կալանավորվել են երկու հոգի՝ ՊԲ 38401 զորամասի ՀԳ-ի 9-րդ ՀՎ-ի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերյոժա Ժորայի Կարապետյանը՝ ՀՀ Քր. օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով և 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար և նույն զորամասի 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խորենի Խանյանը՝ ՀՀ Քր. օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով և 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար:
Xndrum em bolorin anpaiman kardal u imananal ,te inch er porcum taqcnel hayoc banake xaitarak ev chshmartutian het voch mi kap chunecox inqnaspanutian anhetet varkace hraparakelov. Saro Samvelyane inqnaspan chi exel, ail darcel e hayoc banaki xekavarutian antarberutian anmex zoh.
3-րդ Հգմ-ում 9հվ չկա , եթե դեպքը տեղիա ունեցել 9հվ-ում ուրեմն դա 4-րդ Հգմ-նա …բայց ապրեն 2-րդ Հգմ-ի ,թէ զինվորները , թէ սպայական կազմը , ընտիր ծառայություն են տանում:
eeeeeeeee Ero Ero axr vonc du karas tenc sxalves vonc te 9 hv chka 3 hgm um es inch es asum kam te qeznuc govasanq 2 hgm i hasceyov chey spasum :(