Շանթի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան
15:14, November 25, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն, ՔաղբանտարկյալներԵրևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի հետևանքով կլանավորված, այնուհետև՝«Նուբարաշեն»-ի հոգեբուժարան տեղափոխված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով այսօր տեսակցել էր Շանթի հետ, irates.am-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը գտնվում է նորմալ վիճակում, չունի որևէ բողոք: Նրա բուժզննությամբ զբաղվում է հոգեբուժարանի փորձաքննությունների բաժնի վարիչ Աիդա Միխայլովնան(ազգանունը չհաջողվեց ճշտել-Թ. Հ.): Ըստ փաստաբան Ինեսա Պետրոսյանի՝ նա այն նույն բժիշկն է, ով 2009 թվականին էլ էր զբաղվել Շանթի բուժզննությամբ, երբ նրան բանտից տեղափոխել էին հոգեբուժարան և համապատասխան հանձնաժողովին էլ զեկուցել էր այդ մասին:
Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ ինքը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման, որի համաձայն էլ Շանթ Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան:
Աղբյուրը՝ http://www.irates.am/hy/1385387373#.UpNVjRuXrVQ.facebook