Շանթ Հարությունյանը նաև Ռուսաստանի քաղբանտարկյալ է. Արթուր Սաքունց
13:22, January 31, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | ՔաղբանտարկյալներՇանթ Հարությունյանի ընկերները փետրվարի երկուսին` ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում կկազմակերպեն միջոցառում` նվիրված իրենց քաղբանտարկյալ ընկերներին: Կազմակերպիչներից Վրեժ Զատիկյանը, Էդվարդ Զորիկյանն ու Արթուր Սաքունցը այսօր հանդիպեցին լրագրողների հետ` պարզաբանելով միջոցառման նպատակները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Շանթ Հարությունյանին անվանեց ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի քաղաքական բանտարկյալ. «Շանթ Հարությունյանի բողոքը ընդդեմ Մաքսային միության առաջին լուրջ ակցիան էր, ուստի նա քաղբատարկյալ է նաև Ռուսաստանի դաշնության կողմից: Ռեժիմը հրապարակային ցույց տվեց, որ կատարում է կայսերապաշտական պահանջ և թույլ չի տալու որևէ այլ դրսևորում: Հանձին Շանթ Հարությունյանի՝ այսօր դատապարտված են Հայաստանի անկախությունը, խիղճն ու արժանապատվությունը», – մեկնաբանեց Արթուր Սաքունցը և հավելեց, որ ինքն ու իր կողմնակիցները գաղջ մթնոլորտը չեն ընդունելու, և, փետրվարի 2-ին փողոց դուրս գալով, հետամուտ են լինելու իրենց արժանապատվությանն ու երկրի շահերի պաշտպանությանը:
Վրեժ Զատիկյանը նշեց, որ փետրվարի 2-ին ներկայումս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է։ Զատիկյանն նաև ընգծեց, որ այսօր Հայաստանում 15 քաղբանտարկյալ կա, 14-ը ձերբակալվել էին նոյեմբերի 5-ին՝ Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթի մեկնարկին, իսկ 1-ը պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է։
Փետրվարի 2-ին կայանալիք հավաքին Ազատության հրապարակում երգելու է Էդվարդ Զորիկյանը, ինչպես նաև Հայոց պատմության էջերին վերաբերող քննարկում է տեղի ունենալու, մասնավորապես, խոսվելու է Գարեգին Նժդեհի մասին։
Այս մասին այլ նյութեր` http://www.1in.am/arm/armenia_politics_248328.html
http://www.newsbook.am/?p=24937&l=am/shant+harutyunyanyvoch+miayn+hh-i+ayl+naev+rusastani+regimi+qaxbantarkyaln+e+artur+saqunc
http://nyut.am/archives/124326
http://www.epress.am/2014/01/31/247976.html